Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ տեսանք ոստիկանական բարբարոսության ամենաբարձր մակարդակը». Արամ Վարդեւանյան

Մայիս 19,2022 22:20

Երթից հետո «Դիմադրության» շարժման նախաձեռնած  հանրահավաքի մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ: Հավաքի մասնակիցներին կրկին հիշեցրին, որ քաղբանտարկյալներին աջակցելու համար ստորագրահավաքը շարունակվում է կողքի վրանում:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Արամ Վարդեւանյանը. «Մի քանի բան եմ ուզում ձեզ պատմել, առաջինն, իհարկե, ոստիկանական գործողությունների վերաբերյալ: Մենք երեկ տեսանք ոստիկանական բարբարոսության ամենաբարձր մակարդակը, եւ դա նորից մի քանի ոստիկաններն էին: Խոսքը 60-80 ոստիկանի մասին է, որոնցից յուրաքանչյուրին ֆիքսում ենք, որոնցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Ժողովուրդը պահանջ դրեց, որ դրանց պետք է մեկուսացնեն, ու իրենք այսօր մեկուսացած էին: Այսօր մեր քայլերթը լրիվ ուրիշ էր, եւ ձեր շնորհիվ»,-ասաց նա:

«Երեկ չակերտավոր իրավապահ մարմինները ձերբակալեցին 44-օրյա պատերազմի հերոս զոհված տղերքից Մխիթար Գալեյանի հորը եւ հորեղբորը: Ծնողների, ժողովրդի եւ բոլորս ճնշման արդյունքում Մխիիթար Գալեյանի հոր ձերբակալումը երեկ վերացվեց,բայց Մխիթարի հորեղբորը ձերբակալած պահեցին, ու հենց այս պահին  դատարանը քննեց ձերբակալման դեմ բողոքը, հիմա գտնվում է խորհրդակցական  սենյակում: Եկեք միասին ասենք, որ չի կարող բարոյականության  ճգնաժամ լինել, նման դեպքերով մարդ անիմաստ կալանավորվել, չի լինելու այդպես: Պետք է ազատ արձակվի»,-ասաց Վարդեւանյանը:

Նա անդրադարձավ նաեւ գույքահարկի ռեֆորմին. «Ես ուզում եմ ի քանի պարզաբանում բերել, որ դուք պատկերացնեք, թե ոնց պետք է լինի այդ ռեֆորմը: Այն մարդը, որը տարիներով իր տատիկ-պապիկի հետ ապրել է մի շենքում, այդ շենքը ինչ-որ էլիտար ու չգիտեմ ինչ շենք չէ, ուրեմն ինչի համար իր գույքահարկը բարձրանա: Կամ ժառանգություն ստացած գույքը սովորական մի շենքում, ինչի գույքահարկը բարձրանա: Գույքահարկը բարձրանալու է էլիտար շենքերի, թանկ տների համար, բայց նորմալ սովորական պայմանների համար ինչի՞ բարձրանա, չի լինելու այդպես»:

Արամ Վարդեւանյան ասաց, որ հանձնառություն ունեն ստեղծելու այն  մթնոլորտը, որ այլեւս անպատասխանատվություն կամ պատասխանատվությունից խուսափելու վիճակ չլինի, մարդկանց չպիտակավորեն, չասեն՝  գյումրեցի, արցախցի, վանաձորցի…

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031