«Մեր երկրին, Արցախին որեւէ մեկը այդքան վնաս չի հասցրել, ինչքան այսօրվա խմբակը, սրանց գործունեության արդյունքում թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, տնից, ապրուստի զրկվել է 38500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր., 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան, թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 %-ը…Հիմա Նիկոլ, դու ինչ թալանից ես խոսում, էս երկրի թիվ 1 թալանչին ու ավերիչը, քանդողը դու ես, քո բլեֆներն այլեւս չեն անցնում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ հայ մարդը փողոց է դուրս եկել հանուն Արցախի ու Հայաստանի:
Սաղաթելյանը հավելեց, որ մայիսի 20-ին փողոցներ չեն փակվելու: Նա բոլորին առավոտյան 9:30 հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ, ասաց, որ կարեւոր գործ կա անելու: «Վաղը ունենք հատուկ ծրագիր, տարբեր պատճառներից ելնելով՝ դետալներն այսօր չեմ հրապարակում, այո, լինելու են նաեւ անհնազանդության ակցիաներ, Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա: Կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը պետք է լսելի դառնա, մեր ակցիաները կշարունակվեն մինչեւ 19:00 եւ այդ ժամին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ