Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հանձնաժողովի առաջին խնդիրն է լինելու Գորիսի Տեղ գյուղից ՀՀ-ն Արցախին կապող հատվածում տեղակայել ադրբեջանական անցակետ և մեզ զրկել Արցախ այցելելու հնարավորությունից»․ Էդգար Ղազարյան

Մայիս 19,2022 21:33

«Եթե այստեղ է գտնվում պարոն Թոռնիկը` իր երկու հազար դրամանոց քաջերով, մի պահ թող դուրս գան այս հրապարակից, քանի որ ես մերոնց բան ունեմ ասելու։ Նրանք կարող են հավաքվել Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, և միգուցե նրանց միանա հողատուի գործատու տիկին Սիլվան ու նրանց հետ մաստեր կլասս անցկացնի»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա ասաց՝ եթե այդ երիտասարդներն այստեղ չեն, կուզեր, որ այստեղ գային իսկական հայրենանվեր ուսանողներ, որոնց համար թանկ են իրենց հայրենիքն ու ապագան։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ 30 տարի և մեկ օր առաջ Բերձորի ու Լաչինի ազատագրման օրն էր և փաստեց՝ այդ հաղթանակի շնորհիվ հնարավոր եղավ երկարատև ընդմիջումից հետո կապ հաստատել ՀՀ-ի և Արցախի միջև։

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էդգար Ղազարյանն ասաց․ «Դու դեռ հայտնի կենդանու նման վախենում ես զոհվածների ծնողներից ու հարազատներից, վախենում ես քրեական օրենսգրքով գրված քո մեղքերի պատիժներից։ Բայց դու վախեցիր չգրված օրենքների պատիժներից։ Դու վախեցիր այդ երիտասարդների ուրախությունը, հուզմունքը, նրանց հաղթական ոգին, նրանց երազանքը, հայրենիքը իրենցից գողանալու պատժից, հայրենիքի գող, մենք ենք քեզ պատժելու»։

Էդգար Ղազարյանը ահազանգեց՝ վտանգավոր մի իրավիճակում ենք, քանի որ ուզում են ստեղծել սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով ու պարզաբանեց․ «Այդ հանձնաժողովի առաջին խնդիրն է լինելու սահմանամերձ Գորիսի Տեղ գյուղից ՀՀ-ն Արցախին կապող այդ հինգ կիլոմետր հատվածը տալ Ադրբեջանին, որից հետո նա Ալիևին խոստացել է, որ ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա նշանակում է, որ մոտենում է վտանգը, որ մեկ օրում ադրբեջանցիները կտեղակայեն սահմանային և ոստիկանական անցակետ ՀՀ-ն Արցախին կապող այդ կարևորագույն հատվածում և կզրկեն մեզ Արցախ այցելելու հնարավորությունից, ինչպես արվել է  Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան, Կապան-Ագարակ ճանապարհին։ Մենք դա թույլ չենք տալու»։

Էդգար Ղազարյանը նաև վստահեցրեց՝ շարժումը հաջողության է հասել, քանի որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ այդ հանձնաժողովը կստեղծվի, այժմ Ադրբեջանն այդ հանձնաժողովը ստեղծել է, բայց Հայաստանը չի ստեղծել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031