«Արդեն երկու օր է, որ այս տարածքում ունենք ամոթի պատ, բոլոր այն պաշտոնյաները, ծառայողները, որոնք գործում են ժողովրդի դեմ, ծառայում են անձերի, այլ ոչ թե պետությանը, իրենց նկարները հատ-հատ գամելու ենք ամոթի պատին, որ ժողովուրդը միշտ հիշի, հիշեն իր ընտանիքի անդամները, հարազատները, հարեւանները»,-Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Երեկվանից ինձ մոտեցան տարբեր քաղաքացիներ եւ փաստաբաններ, առաջարկեցին որ ամոթի պատում տեղ գտնեն նաեւ այն դատավորների անունները, որոնք կատարելով այս իշխանության ապօրինի հրահանգները՝ մարդկանց տանում են ապօրինի կալանքի: Դատական համակարգում կան նաեւ արժանապատիվ դատավորներ, որոնք ծառայում են պետությանը, նրանք տեղի չեն տալիս ոչ ընդդիմության, ոչ իշխանության, ոչ հանրային որեւէ պահանջի: Նրանք կատարում են օրենքով իրենց լիազորությունները: Չնայած այս իշխանությունների բոլոր ճնշումներին՝ իրենք հավատարիմ են մնում օրենքին, Սահմանադրությանը եւ արժանապատվությանը»,- ասաց Սաղաթելյանը եւ կոչ ծափահարել այդ մարդկանց:
Նա նաեւ հիշեցրեց. «Կան կալանավորված դատավորներ, որոնք չեն կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները՝ մարդկանց կալանքի տանելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ