Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիսիանի սիրելի անգեղակոթցի, չխաբվես, որ վաղը Նախիջևանի տոնավաճառ է բացվելու, դու էնտեղ մաքրություն ես անելու․ ապրանքը թուրքինն է լինելու»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 19,2022 20:30

«Ինչ ասեմ՝ երեխայի հետ այստեղ արդեն օրեր շարունակ եկող մորը, որն ինձնից ավելի համոզված է, որ այս դավաճանը պետք է հեռանա»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ու շարունակեց․ «Ի՞նչ ասեմ ընտանիքով կիլոմետրերով քայլող այն հայ օջախին, որն ավելի համոզված է, որ մեր երկրի ապագան սրանց հետ ճանապարհ չունի անցնելու։ Ի՞նչ ասեմ ակնոցներ, գլխարկ դրած, որևէ անկյունում կանգնած ՊՆ այն ծառայողին, որ հոգով մեզ հետ է, գալիս է, որովհետև համոզված է, որ սրանք բանակը քանդող են, շարունակում են քանդել։ Դրա համար եկեք բոլորիդ անունից ասենք այն մարդկանց, որոնք հիմա Կասկադում են նստած, երևանցի մեր հայրենակիցներին, որ Արեշում բակերում նարդի են խաղում, Մալաթիայի տոնավաճառում շատ դժվարությամբ աշխատում են երկու կոպեկ վաստակելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այստեղ բոլորը եկել են ձեզ համար նաև, որ չխաբվեք Նիկոլի ստերին, թե թուրքը լավն է»։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում գորիսեցին է կանգնած, որովհետև ինքն է տեսել, որ թուրքը Գորիսի պռնկին է, սիսիանցին է կանգնած, որովհետև ամեն օր վախենում է, որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով, կապանցին է, որովհետև տեսնում է՝ 30 տարի անց թուրքը նստել է Կապանի գլխին, տնեզուրկ արցախցին է։ Այնուհետև դիմելով ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ պատգամավորն ասաց․ «Սիսիանի սիրելի անգեղակոթցի, չխաբվես, որ վաղը Նախիջևանի տոնավաճառ է բացվելու, քանի որ դու էնտեղ ես լինելու միայն մաքրություն անելու համար․ ապրանքը թուրքինն է լինելու։ ՀՀ-ում բիզնես ունեցողներ, որ մտածում եք, թե լավ է լինելու, չխաբվեք, ձեր բիզնեսը փակվելու է, մնալու է իշխանության սրտի մեկ օլիգարխ՝ թուրքական ապրանքով։ Չուլոչնիում աշխատող գյումրեցի մեր հայրենակից,  չուլոչնին չի լինելու, էժան նասկի Թուրքիայից է գալու․ էս իշխանության սրտի օլիգարխն է լինելու։ Տաքսու վարորդ, դու արդեն երեք-չորս անգամ խաբվեցիր՝ արագաչափով, լիցենզիա հանելով։ Սրանք րոպե առ րոպե բեռ են դնելու ձեզ վրա։ Պետական պաշտոնյա, որ պատուհաններից ողջունում եք, հալալ է ձեզ, բայց ոտքի կանգնելու ժամանակն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031