Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը

Մայիս 19,2022 19:44

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 /մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան-Գյումրի-Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 /մոտ 8 կմ/ ճանապարհահատվածի և Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435/ մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի  շինարարական աշխատանքներ։

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031