Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյան. «Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ոչ մի քաշային կարգում իրեն վատ չի զգա»

Մայիս 19,2022 19:33

Եվրոպայի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գոհունակություն հայտնեց, որ բռնցքամարտը այսպիսի հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում:

«Մեր ազգային հավաքականի կազմը արդեն հայտարարված է: Ուրախությամբ պիտի նշեմ, որ շատ ուժեղ կազմով ենք մասնակցելու եւ այս թիմից շատ մեծ ակնկալիքներ ունենք: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին այսքան մեծ ուշադրության համար: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ մայիսի 30-ին Երեւանում տեղի կունենա մեր մարզաձեւի մի կարեւոր իրադարձություն՝ EUBC-ի գործկոմի տնօրենների նորընտիր կազմի առաջին նիստը»,-ասաց նա: Ընդ որում` ինքը նույնպես վերջերս ընտրվել է այդ կազմում:

Ֆեդերացիայի նախագահը վստահեցրեց, որ շատ լավ արդյունքի ենք սպասում, սակայն ակնկալվող մեդալների քանակ գերադասեց չնշել: Սակայն հավաստիացրեց, որ մեր երկիրը ոչ մի քաշային կարգում մասնակցի կարգի առումով իրեն վատ չի զգալու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031