Լրահոս
Օրվա լրահոսը

Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին. Արման Բաբաջանյան

Մայիս 19,2022 19:00

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չավուշօղլուն ԱՄՆ-ում է։ Ինչ որ չտեսա, որ ԱՄՆ Հայ Դատի վաշինգտոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարած այցի։

Տենց համաձա՞յն եք Չավուշօղլուի բոլոր տեսակետների, հայտարարությունների հետ, թե՞ արցախյան 44-oրյա պատերազմում Ռուսաստանի թույլտվությամբ ներքաշված Հայաստանի թշնամի երկրի ԱԳ նախարարի դեմ ակցիան Մոսկվան չէր արտոնել, մինչդեռ թույլ էր տվել սեփական երկրի ԱԳ նախարարի և դեսպանի դեմ ամենաքստմնելի ակցիաներն իրականացնել դեսպանատան դիմաց և ԱՄՆ պետական մարմիններում։

Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին և այդ երկիր այցելող թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, և քանի անգամ է նույնն արել հայաստանցի պաշտոնյաներին և այդ երկրում մեր դեսպանին, որ մեր ժողովրդի համար էլ ամեն ինչ պարզ ու հստակ լինի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031