Այսօր լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադարձավ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը ու տողատակին այս իշխանության աջակցությանը՝ ասաց. «Վերջին 3-4 տարվա ընթացքում այնպիսի խայտառակ ապօրինություններ են եղել, որ այդ ամեն ինչը, եթե լիներ նախկինում, նախկին իշխանությունների օրոք, ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ ցունամիներ կբարձրանային դրանից հետո, դեսպաններն արտգործնախարարությունից դուրս չէին գա: Հանդուրժում են, ինչ ասեմ: Իմ իմանալով, ինչքան գիտեմ, իրենց պատգամավորների հետ շփումներում, երբ այս հարցերը բարձրացվում են, ասում են՝ դե մեր մոտ էլ ժողովրդավարությունը իդեալական չի: Սա հարցեր է բարձրացնում ու խոսում է այն մասին, որ գլոբալ աշխարհում այդ երկակի ստանդարտները կան, որից անմասն չենք մենք: Ինչը շատ ցավալի է, իհարկե»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ