Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է վերացնել Արցախի կառավարման մարմիններում գոյություն ունեցող արտաբյուջետային հաշիվները և միջոցները պլանավորել բյուջեով

Մայիս 19,2022 17:15

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Մայիսի 19-ին ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթն էր։ Առաջարկվում է վերացնել կառավարման մարմիններում գոյություն ունեցող արտաբյուջետային հաշիվները և համապատասխան միջոցները պլանավորել բյուջեով:

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրինափաթեթը վերաբերում է թվով 5 պետական կառավարման մարմնի, հաշիվները լուծարելուց հետո գումարների մնացորդները կփոխանցվեն պետական բյուջե:

Օրինափաթեթը, որով նախատեսում է փոփոխություններ թվով 16 օրենքում, արժանացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովի հավանությանը: Այն կքննարկվի վաղը՝ մայիսի 20-ի խորհրդարանի արտահերթ նիստում:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031