Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրո՞ք սպասում էիք, որ շիրակցուն կարող եք «եթիմ» ու «դավաճան» անվանել»․ ՔՊ պատգամավորը՝ ընդդիմությանը

Մայիս 19,2022 16:18

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը պնդեց, որ օրերս, իր խոսքով, իրենց փրկիչ հռչակած ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզ փակել են արժանապատիվ քաղաքացիները, եւ դա եղել է ինքնաբուխ, իսկ ճանապարհը փակածների մեջ եղել են գերիների հարազատներ, մինչդեռ ընդդիմությունն ամեն կերպ հերքում է դա։ «Գյումրիում «խաղաղ ցուցարարները» ծեծի ենթարկեցին տարեց մարդկանց՝ իրենց գաղափարակիցը չլինելու պատճառով։ Այս ծանոթ ձեռագիրը երբեք չի փոխվելու։ Սա է խոստացվող ապագան»,-նշեց Էմմա Պալյանը։

Նա դիմեց ընդդիմությանը․ «Հասկանում եմ, որ նեղվել եք շիրակցու՝ ձեզ ցուցաբերած վերաբերմունքից, բայց իրո՞ք սպասում էիք, որ շիրակցուն կարող եք «թուրքի եթիմ» ու «դավաճան» անվանել, նվաստացնել արժանապատվությունն ու հանգիստ մտնե՞լ մարզ։ Այդքան կտրվա՞ծ եք իրականությունից։ Շիրակցին ձեզ անվերադարձ մերժել է 2018թ․-ին։ Հաջորդ անգամ Շիրակի մարզի կողքով անցնելիս շատ երկար մտածեք»։

Հիշեցնենք՝ Գյումրիում եղած միջադեպի առիթով ընդդիմադիրներից հնչել է մեկնաբանություն, որ իրենց վրա թքել են, ձվեր նետել, մեքենա ջարդել։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031