Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյի անվան կինոսրահում կայացավ «Բարձրորակ սերիալների սցենարի կառուցվածքը» թեմայով սեմինար, որն անցկացրեց ժամանակակից կինոսցենարիստ և դրամատուրգ Նանա Գրինշտեյնը։
ԵԹԿՊԻ-ի Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Սառա Նալբանդյանը բացման խոսքում նշեց, որ Նանա Գրինշտեյնը ժամանակակից ամենապահանջված կինոդրամատուրգներից է, ում գրած սցենարներով ֆիլմերը թարգմանվել են տարբեր լեզուներով և ցուցադրվել միջազգային հեռուստատեսային և ինտերնետային տարբեր հարթակներում։ Նա ունի նաև հսկայական փորձ վավերագրական դրամատուրգիայի ասպարեզում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ