Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն եւ իրավունքների պաշտպանություն, հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը»․ԱԽՔ

Մայիս 19,2022 15:01

«Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումն այն է եղել, որ երկու փաթեթները՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացվեն, եւ դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։ Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել ենք, եւ մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք։ Բայց վերջին շրջանում նաեւ կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի խաղաղության օրակարգի շուրջ գալու ենք ընդհանուր հայտարարի, որովհետեւ խաղաղության օրակարգը չի կարող  միակողմանի լինել։ Այն երկկողմ պետք է լինի, եւ այդ տրամաբանության մեջ պետք է ներառել երկու կողմերի առաջարկությունների փաթեթը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արդյոք փակուղում չենք հայտնվել Բաքվի վերջին հայտարարություններից հետո, Գրիգորյանը պատասխանեց՝ մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ  խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է եւ մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, փորձելու ենք արագ շարժվել։

Հարցին՝ թե ո՞րն է ՀՀ-ի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշումը, Գրիգորյանը պատասխանեց․«Մենք բազմիցս ասել ենք՝ առաջնային է անվտանգությունը եւ իրավունքների պաշտպանությունը։ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն եւ իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը։ Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031