«Ադրբեջանը դեռեւս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների վերաբերյալ, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին։ Այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի այդ իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ ինչո՞ւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքային նիստը չի կայանում, Գրիգորյանը պատասխանեց․«Տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով այդ հանդիպումը դեռեւս չենք կարողացել կազմակերպել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի, եւ աշխատանքային խումբը կհանդիպի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ