Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե տղամարդ ուսապարկը կարող է տղամարդ ոստիկաններին ասել՝ ապրեք կյանքեր, ի՞նչ եք սպասում այս իշխանություններից. Նաիրա Զոհրաբյան

Մայիս 19,2022 14:28

«Մի օր, երբ այս ամեն ինչն ավարտվի, մենք կազուսների, իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց սպասարկուների , իդեոտիզմի ու տխմարությունների հավաքածու կհրապարակենք, որոնց մեջ առաջին եռյակում կլինի Աննա Մկրտչյանի հարցով ոստիկանապետին դիմելու սույն հայցադիմումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն ու անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետին ուղղված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի դիմումին, որով պահանջում են վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմել ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ: Հ/կ-ն ոստիկանապետին հայտնել է, որ վերջին օրերին Աննա Մկրտչյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեությանը ու չի կատարել նրանց օրինական պահանջը:

Նաիրա Զոհրաբյանը ոստիկանապետին ուղղված դիմումը զավեշտալի է համարում. «Բայց, քանի որ այս իշխանությունը հատել է բարոյականության, վուլգարիզմի բոլոր կարմիր գծերը, ինձ այլեւս ոչինչ չի զարմացնում: Եթե ուսապարկերից մեկը կարող է հայտարարել, որ վերջին օրերին ոստիկանության հեղինակությունը գնալով աճում է, եթե մեկ այլ տղամարդ ուսապարկ կարող է տղամարդ ոստիկաններին ասել՝ ապրեք կյանքեր, ինչ եք սպասում այս իշխանություններից: Ցավալի է, որ միջազգային հանրությունն է լուռ, շարունակում են լուռ ծամել իրենց լանչի մառոլը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այն կերպարն է, որն ամենահարմարն է Արեւմուտքին այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար: Դրա վառ վկայությունն է երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը , որով ուղղակիորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը: Ի դեպ, նույն դեսպանությունը 2018-ին բացարձակ այլ բովանդակության հայտարարություններ էր անում՝ սատարելով իրենց օրինական անհնազանդությունն իրականացնող քաղաքացիներին»:

Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ ինքն ամեն օր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին է ուղարկում խաղաղ ցուցարարների նկատմամբ  կարմիր ու սեւ բերետավորների կողմից կիրառվող  բիրտ ու անհամաչափ ուժի մասին վկայող տեսանյութեր. «Երեկ ինձ բերման են ենթարկել կարմիր բերետավորները միայն նրա համար, որ նկարում էի իրենց բռնությունը մի քաղաքացու հանդեպ: Առանց նախապես տեղեկացնելու, թե ինչ եմ խախտել, բերման ենթարկեցինինձ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031