Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմքի ցինիկ արտահայտությամբ դուրս եկավ այն ոստիկանը, որը երեկ սեղմում էր մեր ընկերներից մեկի քներակը». Լեւոն Քոչարյան

Մայիս 19,2022 13:10

«Հրազդան» մարզադաշտի մոտ, քիչ առաջ, ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել մեր այն հայրենակցին, ով ավտոբուսի վրա էր բարձրացել եւ եռագույնն էր ծածանում: Ասում էին… չգիտեմ, դուրները չէր եկել, մի խոսքով»,-«Դիմադրության» շարժման երթի ժամանակ, արդեն «Հաղթանակ» կամրջի մոտ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ոստիկանների եւ ցուցարարների քաշքշոցի մասին պատմեց երթը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Նա տեղեկացրեց, որ ցուցարարները թույլ չեն տվել եռագույն դրոշը պարզած երիտասարդին ոստիկանները բերման ենթարկեն, փոխարենը, ոստիկանները բերման են ենթարկել մեկ այլ երիտասարդի՝ «պատահական, իրենց հանգստության համար. մի ամբողջ ավտոբուս հիմա այդ տղային է տանում»:

Լեւոն Քոչարյանը նաեւ պատմեց, որ ոստիկաններն արդեն «Հաղթանակ» կամրջի մոտ սադրանք են կազմակերպել. «Կարմիր բերետավորների մեքենաներից մեկն եկավ, կանգնեց, միջից դեմքի ցինիկ արտահայտությամբ դուրս եկավ այն ոստիկանը, որը երեկ, տեսանյութը ես դրել էի , մատներով սեղմում էր մեր ընկերներից մեկի քներակը: Հեռվից-հեռու ուզում էինք հասկանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ, հարցնում ենք՝ դու էի՞ր, ասում է՝ հա-հա, ու երկուսով մեր կողքով քայլում են: Ոնց որ հատուկ, ինչ-որ մեկի նյարդերը չդիմանա, գնա մի հատ խփի կամ մի բանով տա  գլխին, ինչին, իրականում ինքն արժանի է, բայց որը մենք մեզ, իհարկե, թույլ չենք տալիս: Այդ տղան էլ՝ Գեւորգը, ում քներակը որ սեղմել էին, իմիջիայլոց, մեզ հետ է»: Լեւոն Քոչարյանը մանրամասնեց, որ ոստիկանության ղեկավարներին հորդորել են՝ հեռացնել այդ ոստիկանին տարածքից, սակայն, չեն հեռացրել, ինչից ինքը եզրակացնում է, որ ոստիկանությունում ողջունում են նման բաները:

«Կաբինետներում գնում են հանդիպման, իրենց փորձում են հավաստիացնել՝ այսպես չի, այնպես չի, ծառայողական քննություն, բլա-բլա, բայց իրականում այսպես է»,- ասաց Լեւոն Քոչարյանը՝ հավելելով, որ պրիմիտիվ սադրանքների չեն տրվելու, եւ, որ պետք է հաղթել նաեւ կազմակերպվածությամբ եւ անելիքները լավ իմանալով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031