Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից կենսաթոշակառուներն  ու նպաստառուներ անկանխիկ առեւտրով գործարքների 10 %-ը  հետ կստանան (տեսանյութ)

Մայիս 19,2022 13:22

Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները եւ նպաստառուները, վճարումներն անկանխիկ ձեւով կատարելու դեպքում, հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10 % հետվճար, որը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը  հաստատեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության մասին նախագիծը։

Նախագծի ընդունմամբ պետական ծախսերը կավելանան մոտ 5 միլիարդ դրամով։ Այս ծրագրից, ինչպես նշված է նախագծում, կարող են օգտվել կենսաթոշակառուների 80 տոկոսը։

Առաջիկայում կհրապարակվի գործընկեր բանկերի ցանկը, եւ ինչպես ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,  կենսաթոշակառուները  կարող են իրենց հաշիվները տեղափոխել այս բանկեր եւ օգտվել ծրագրից։

Հետվճարումը կատարվելու է նաև անկանխիկ ձևով կատարված կոմունալ վճարումների դեպքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով էլ նախագծով սահմանված հետվճարի 5000 դրամ շեմին, ասաց՝  մեզ մոտ  կան կենսաթոշակների մի քանի շերտեր, կան արտոնյալ կենսաթոշակներ, կան քաղաքացիներ, որ մինչեւ 200 հազար   դրամ ու ավել կենսաթոշակ են ստանում․«Մենք չենք ուզում այստեղ դիսբալանս ստեղծել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031