Դիմադրության շարժման մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներն են, Հայաստանի լիիրավ տերերը: Նրանք պայքարում են վաղվա Հայաստանում արժանապատիվ ապրելու եւ արարելու իրենց իրավունքի համար:
Փողոց ելած մարդկանց մեջ քիչ չեն նաեւ տարեցները, որոնք ակտիվությամբ չեն զիջում իրենց զավակներին ու թոռներին: Նրանք էլ ցանկանում են, որպեսզի իրենց սերունդներին ժառանգվի ուժեղ եւ ապահով հայրենիք: