«Հրազդան» մարզադաշտի մոտ, այսօր քաշքշոց եւ բախումներ եղան ոստիկանների եւ «Դիմադրության» շարժման երթի մասնակիցների միջեւ: Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ քաղաքացիները փակեցին ճանապարհը: Շարժման մասնակից մի երիտասարդ, բարձրացել էր ոստիկանական ավտոբուսի վրա եւ Հայաստանի դրոշը պարզել: Ոստիկանները որոշեցին երիտասարդին բերման ենթարկել, ցուցարարները թույլ չէին տալիս:
Երթի մասնակիցները նախատում էին ոստիկաններին, որ պարգեւավճարներ են ստացել ու դա արդարացնելու խնդիր ունեն:
Քաշքշոցի ընթացքում ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ (լուսանկարում):
«Նկարել եք, չէ՞, որ հարձակումը փաստաբանական գրասենյակի մեքենայի վրա էր, ոստիկանները կոտրել են մեքենաներ: Թուրքիայում վերապատրաստված զորք են»,- բարկացած բղավում էր մի կին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ