Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին

Մայիս 19,2022 11:15

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին

1.Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: Հակազդեցության քաղաքականությունն, իհարկե, վերաբերում է բոլոր այն տարածաշրջաններին, որտեղ այս գերտերությունները մրցակցում են: Այսինքն, ամբողջ աշխարհին:

2.Բնականաբար, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից: Դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ վատագույն, այդուհանդերձ դաշնակիցը: Վատ դաշնակիցը թշնամուց լավն է:

3.Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային ներթափանցելով Հայաստան՝ բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Դրա համար էլ ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը՝ սկսած 1992 թվականից: Այսինքն` օրակարգը համընկնում է ավելի, քան երբևէ:

Սա Հայաստանի իշխանությանն աջակցելու միակ պատճառը չէ, բայց այս օրինակը կիրառելի է նաև այլ ուղղություններում, հաշվի առնելով 1-ին կետում շարադրված թեզը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Սա վերլուծություն չէ, սա ամբողջությամբ ռուսական տեսակետի վերաշարադրում է և ռուսական օրակարգի սպասարկում։ Նման միակողմանի ու ոչ լիարժեք մեկնաբանությունը վկայում է ի հաշիվ հայկականի ռուսական շահերը առաջ տանելու մասին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031