Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը. «Ապրելու երկիր»-ը կդիմի ՀՀ-ին և ՌԴ-ին՝ պարզաբանում ստանալու

Մայիս 19,2022 12:22

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Թեև մինչև այժմ առկա չէ նոր ճանապարհի նախագծի հաստատում, սակայն Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ և, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհի շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։

Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը սկիզբ է առնում Կոռնիձոր գյուղի սահմանից դեպի Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղ։ Արդյունքում նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը։

Ակնհայտ է, որ նոր ճանապարհը նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածով, և  Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապ ապահովելու նպատակ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը առաջիկայում դիմելու է հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ ստանալու պարզաբանում նոր ճանապարհի վերաբերյալ։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031