«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։
Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։
Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով։