«Երեկ այս կոմիտեի ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, թե ՀՀ-ում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ», – Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր ՊԵԿ շենքի առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս Սորոսի դաստիարակություն ստացածը ոնց արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն օգտագործում է քաղաքական նպատակների համար»,-նկատի ունենալով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Տեղեկություններ ունենք, որ շատ կոնկրետ քայլեր են կատարվում մեր աջակիցների, հանրահավաքի մասնակիցների հանդեպ։ Հատ-հատ ֆիքսում ենք ճնշումները գործարարների հանդեպ, որոնք այս կամ այն կերպ աջակցում են ընդդիմության շարժմանը։ Եկել ենք զգուշացնելու, որ զբաղվես քո պարտականություններով եւ լիազորություններով։ Մնա չափերիդ մեջ, հակառակ դեպքում մյուս անգամ կգանք ոչ համեստ գործողություններով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ