Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ պարտություններ ենք ունենալու. «Փաստ»

Մայիս 19,2022 09:20

Ազգային ուժերի պայքարի փուլում ենք: Այս պայքարը պետք է լինի, որովհետև գործող իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ ոչ միայն չեն կարողացել լուծել ճգնաժամերը, այլ միայն խորացրել են դրանք: Եվ այսօր էլ պայքար է ընթանում հանուն նրա, որ կարողանանք գտնել ազգային միասնական մոտեցումը, ինչը թույլ կտա հաղթահարել ճգնաժամերն ու երկիրը դեպի զարգացում տանել, որ գոնե մեր ազգային՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, ապագայի խնդիրները գալիք սերունդների համար լուծման ինչ-որ ուղղություն ստանան: Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված շարժմանը՝ նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե այս իշխանությունը, ամեն դեպքում, այդքան հեշտ չի հեռանա իշխանությունից, ու խոսելով ստեղծված իրավիճակից բխող հնարավորությունների, կանխատեսվող ելքերի մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց. «Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ պարտություններ ենք ունենալու: Նախ՝ պետք է միշտ գիտակցել, որ պայքարող մարդուն ոչ թե խանգարում, այլ կանգնում են նրա կողքին: Մարդիկ այսքան ժամանակ ասել ու ցույց են տվել, որ պատրաստ են բոլոր օրինական միջոցներով բարձրաձայնել, բողոքի ձայն բարձրացնել: Այդ պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև կարողանանք խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու: Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031