Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտաս պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն եւ թողնելով անօգնական՝ հեռացել». Թագուհի Թովմասյան

Մայիս 19,2022 00:03

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Կոմիտաս պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն եւ թողնելով անօգնական՝ հեռացել։

Իմ հանձնարարությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզաբանելու՝ արդյոք վերոնշյալ վարորդը հայտնաբերվել է, և ինչ է արվում նրան պատասխանատվության ենթարկելու մասով։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության մասին հաղորդում են ստացել, և իրականացվում են որոնողական աշխատանքներ` մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Այսօր նաև հերթական գրությունն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ փաստերով ներկայացնելով այսօրվա դեպքերը, մասնավորապես՝ Գլխավոր դատախազին տեղեկացրել եմ, որ ոստիկանությունը այսօր խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ այդ թվում կանանց և աղջիկներին, օրինական պահանջ չներկայացնելով, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել: Կոշտ ուժի կիրառման արդյունքում երիտասարդ կնոջ ձեռք է  կոտրվել։

Տարբեր վայրերում ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժ են գործադրվել նաև ԱԺ պատգամավորների նկատմամբ, ինչը անթույլատրելի և ապօրինի է։

Նշել եմ, որ այսօր ահազանգ եմ ստացել, որ Էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեին մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները այսօր բերման են ենթարկել նաև անչափահասների՝ 17 տարեկան Ալեքսանդր Քոչարյանին և 15 տարեկան Ալեքսանդր Խաչատրյանին, որոնց ոստիկանության բաժնում հայհոյել և ծեծի են ենթարկել։

Անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացի Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ևս ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնություն են կիրառել։  Բացի այս, ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել է քաղաքացի Զոհրաբ Իգիթյանի աչքը։

Արթուր Դավթյանին խնդրել եմ ոստիկանների կողմից բողոքի ակցիա իրականացնող  քաղաքացիների և ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ իրականացված գործողությունների առնչությամբ վերոնշյալ գրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և այդ առթիվ հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031