Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս պահին անհանգստության պատճառներ չենք տեսնում. եղածները թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր են. Սոս Մարգարյան. «Փաստ»

Մայիս 19,2022 08:25

Կարծիք կա, որ վերջին շրջանում երկրաշարժերը հաճախակիացել են, իսկ դրանց ուժգնությունը՝ մեծացել:

«Փաստը» փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե իրո՞ք հաճախակիացել են երկրաշարժերը, եթե այո, ապա ի՞նչ պատճառներով, և կա՞ անհանգստանալու պատճառ:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նշում է՝ մի փոքր հաճախակիացել են երկրաշարժերը Ջավախքի գոտում: «Կցանկանայի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ սրանք ուժեղ երկրաշարժեր չեն համարվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ Հայաստանի ողջ տարածքին են բնորոշ երկրաշարժերը, և այո, պետք է լինեն թույլ, միջին ուժգնության երկրաշարժեր: «Իրականացնում ենք մոնիտորինգ, տեսնում այդ փոփոխությունները: Մեր բոլոր քայլերը հիմնված են մոնիտորինգի վրա: Հյուսիսում և հյուսիս-արևելքում ունենք փոփոխություններ, երկրակեղևում որոշակի պրոցեսներ են ընթանում, բայց այս պահին անհանգստության պատճառներ չենք տեսնում: Եղածները թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր են, պարզապես զգացվում են բնակչության կողմից»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031