Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժն արդեն 1 տարի է ՀՀ ինքնիշխան տարածքում է, սակայն իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում. Վահե Հակոբյան

Մայիս 18,2022 23:13

Ոստիկանության մոտից «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ: Հիշեցնենք, որ երթի մասնակիցները Ոստիկանության գլխավոր մասնաշենք գնացել էին իրենց պահանջները փոխանցելու եւ պատասխաններ ստանալու:

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Նա ոստիկանության այսօրվա գործողությունները որակեց «բռնության պատվեր», որի պատվիրատուին, Վահե Հակոբյանի խոսքով, բոլորը գիտեն. «Այն ինչ-որ այսօր կատարվեց իմ գործընկերների նկատմամբ, կոպտագույն խախտում էր եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Նրանք չեն հարգում իրենց ուսադիրները, օրենքները, որոնք գործում են այս երկրում»:

Վահե Հակոբյանի խոսքով, ոստիկանները կարմիր գիծն այսօր անցան:

Նա խոսեց նաեւ 5+6 ձեւաչափից, որը, ըստ նրա, միայն Ադրբեջանին է ձեռնտու:

Նրա խոսքով, այդ ձեւաչափում չկա Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, Արցախի անվտանգության հարցը, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարցը, հետեւաբար, ըստ նրա, այս իշխանությունները ազգային շահ չեն հետապնդում:

Նա հիշեցրեց, որ լրացել է 1 տարին, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, փոխարենը սկսում են սահմանազատման գործընթացներ: Նրա խոսքով, մեր կառավարությունը որեւէ հստակ հայտարարություն չի արել, որտեղ կնշեր, որ ցանկացած սահմանագծման-սահմանազատման գործընթաց չի կարող ընդգրկել Արցախի կարգավիճակի հարցը եւ այդ հիմնախնդրի հարցը. «Անհասկանալի է՝ ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով է դա արվում: Այս գործընթացներն արդեն չորս տարի տեղի են ունենում եւ մոտեցել ենք այնտեղ, որ անդառնալի է լինելու կորուստը»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վաղն առավոտից՝ ժամը 8:00-ից կսկսեն անհնազանդության ցույցերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031