Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հազար ու մի վերք ես տեսել»․ Ավանի ցերեկային կենտրոնի տարեցները Չարենցի տուն-թանգարանում էին (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 18,2022 23:23

Ավանի ցերեկային կենտրոն հաճախող տարեցներին Թանգարանների միջազգային օրվա նախօրեին անակնկալ էր սպասվում։ Կենտրոնի սոցիալական աշխատող Անահիտ Գեւորգյանն առաջարկեց այս անգամ գնալ Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Պարզվեց, որ կենտրոնի անդամներից եւ ոչ մեկը՝ երբեւէ չի եղել այդ թանգարանում։

«Տիկին Անահիտը միշտ նման գեղեցիկ ծրագրեր անում է․ Սարդարապատ, Մուսալեռ, Բյուրական ենք գնացել»,-ասում է Մարիամ Աղաջանյանը։ Տարեց այցելուներին՝ թանգարանի գիտաշխատողները ծանոթացրին Եղիշե Չարենցի կենսագրությանն ու գործունեությանը, պատմեցին հետաքրքիր դրվագներ բանաստեղծի կյանքից։ Կենտրոնի գրական խմբակի անդամներ Մարիամ Աղաջանյանն ու Ամալյա Գզողլյանն ասմունքեցին Եղիշե Չարենցի ստեղծագործություններից։

«Այս մարդկանց հոգեւոր սնունդ է նաեւ պետք։ Ամեն մի նախաձեռնությունից հետո, երբ տեսնում ես տարեցների աչքերի փայլը, ինքդ էլ ես ոգեւորվում»,-ասում է կենտրոնի սոցիալական աշխատող Անահիտ Գեւորգյանը։

Կենտրոնի այցելուները ցանկություն ունեն Տաթեւ գնալու։ Տիկին Անահիտը վստահ է՝ կենտրոնի անդամների տարիքային շեմը չի խանգարի այդքան երկար ճանապարհ կտրել ու վայելել Տաթեւի վանական համալիրը։

Իսկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ պետք է աջակցողներ գտնվեն։

Լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է ֆոտոլրագրող Ավետիս Մելքոնյանը

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031