ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Երեկ հանդիպել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և փոխդեսպան Չիփ Լեյթինենի հետ։
Քննարկել ենք սույն թվականի մարտ ամսի վերջին «Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած մեր այցը ԱՄՆ։ Նշել եմ, որ հետաքրքիր ու շատ օգտակար այց ենք ունեցել։ Հատկապես կարևորել եմ փորձի փոխանակումը ամերիկյան կոնգրեսի հետ, ինչպես նաև Մոնտանա նահանգի օրեսնդիր և գործադիր իշխանության հետ մեր հանդիպումները։ Հույս եմ հայտնել, որ նման պրակտիկան շարունակական կլինի։
Առիթից օգտվելով դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա, մասնավորապես՝ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի, ոստիկանական բռնարարքների վրա։ Արձանագրել եմ, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը, սակայն այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանը իրեն ոչ հարիր վարքագիծ է դրսևորում և ինքն է խոչընդոտում ՀՀ քաղաքացու իրավունքների իրացմանը։
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար։