Նալբանդյան փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության շենքը մի քանի շարքով շրջափակված է ոստիկաններով: Հիշեցնենք, «Դիմադրության» շարժման երթի մասնակիցները գնում էին ոստիկանության շենք՝ ոստիկանապետին երեք պահանջները փոխանցելու: «Ամոթ, ամոթ», «Առանց Նիկոլ Հայաստան», ոստիկանության շենքի մոտ վանկարկում էին ցուցարարները:
Իշխան Սաղաթելյանը, ոստիկանության մոտ կրկնեց երեք պահանջները՝ նկատելով, որ կան տեղեկություններ, որ ոստիկանի հագուստով անձինք, ովքեր բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ուղարկվում են այլ շրջանակների կողմից եւ գործում են՝ պատվազրկելով ոստիկանության պատիվն ու ոստիկանի ուսադիրները: Նա նաեւ ասաց, որ պահանջում են ոստիկանապետի հետ հանդիպում՝ ցուցարարների պահանջները փոխանցելու համար. կապ չունի՝ հանդիպումը կկայանա ցուցարարների մոտ, թե՞ ոստիկանապետի աշխատասենյակում:
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո, ոստիկանները ծառայելու են Հայաստանի հանրապետությանը, ոչ թե մեկ անձի հրամաններն են կատարելու:
Որոշ ժամանակ անց, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ոստիկանապետը պատրաստ է հանդիպման եւ մի քանի պատգամավորներով իրենք կգնան ոստիկանապետի մոտ հանդիպման: Հետագա անելիքները կորոշվեն հանդիպումից հետո:
Կարդացեք նաև
Մինչ ընդդիմադիր լիդերները ոստիկանապետի հետ են հանդիպում, ցուցարարները ոստիկանության շենքի մոտ ազգային պարեր են պարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ