Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ ոստիկանության մայորին․ «Ոտքդ պոկելու ենք, դրա ժամանակը գալու է» (տեսանյութ)

Մայիս 18,2022 20:30

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ելույթում հիշեցրեց՝  երեսուն տարի առաջ այս օրը ոգեւորված Շուշիի ազատագրման  պայքարով եւ սրընթաց հարձակում  գործելով Բերձորի, Բերդաձորի ուղղություններով հայ ժողովուրդը  Արցախը Հայաստանի հետ միասին միացրեցին երկու մեր պատմական մասեր։ «Դա յուրովի հաղթանակ էր, դա միասնության տոն էր եւ այդ միասնական պայքարի, միասնական ջանքերի շնորհիվ հետագայում մենք հասանք  հաջողությունների»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը, եռատոնը դարձավ մեկ հաղթանակ, անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի, խաղաղություն ու արտաքին ընդգրկված լայն, համարձակ քաղաքականությունը իջեցվեց շղարշի մակարդակի, ոչ թե արժանապատիվ խաղաղության, այլ խաղաղություն մուրալու մակարդակի․«Այս իշխանությունների օրոք պետության եւ մեր ժողովրդի պաշտպանությունը իջեցվեց եւս մեկ նշաձող, եւ երեսուն տարի անց այս  իշխանություններն իրենց գործողություններով, որը ծավալվում է մայրաքաղաքում, ասում են, որ մեր համար միեւնույն է, թե սահմանում կամ բանակում ինչ կտիրի, պաշտպանունակությունը կվերականգնենք ,թե չենք վերականգնի, մեզ համար կարեւոր են մեր աթոռներն ու իշխանությունը եւ դրա համար մենք կարող ենք գնալ ամեն ինչի, բիրդ ուժի կիրառման բոլորի նկատմամբ։ Այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի, նորմալ , համարձակ իշխանություններն այդպես չէին վարվի, այդպես կվարվեին միայն վախկոտ իշխանությունները»։

Սեյրան Օհանյանը այսօր տեղի ունեցած անհնազանդության ցույցերից մի դրվագ պատմեց․«Արցախի համար պատերազմի մասնակից, մարտական խաչի ասպետ, գնդապետը կանգնած էր մայթի վրա, ոստիկանությունն ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետն ասում է՝ այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ։ Ոստիկանական զորքերի մայորը պատասխանում է՝ իսկ ես էլ գնդապետ շինող եմ։ Սա իրենց ղեկավարի խոսույթն է։ Այնուհետեւ գցում են քացու տակ, կոշիկներով հարվածում գլխին։ Կողքից մեկն ասում է՝ ի՞նչ եք անում, չէ որ մարտական խաչի ասպետ է։ Այդ մայորն ասում է՝ թո՛ւ քո մարտական խաչի վրա, թո՛ւ քո վրա, թքում են գնդապետի վրա։

Հարգելի հայրենակիցներ, նման մարդիկ մարտական գործողությունների դաշտից ճողոպրածներն են, նման մարդիկ չի կարող պատահի, որ մասնակցեն մարտական գործողություններին։ Իմ ընկերներից մեկը՝ մարտական գործողության  համապատասխան փուլում ասել է՝  նայեք, տեսեք ոնց են ճողոպրում, եւ կտեսնեք վաղը մայրաքաղաքում ինչ օրի են մեզ գցելու։ Ոստիկանության մայորը, չնայած դժվար է այդպիսի անձնավորությանը մայոր անվանել, ումից ինչ-ինչ օրինակ պետք է վերցնի, իր ղեկավարի՞ց, որը մուրճ է ճոճում օդում, իր վախկոտ ղեկավարի՞ց, որն ասում է՝ մարդկանց պառկեցրեք գետնի վրա, իր վախկոտ ղեկավարի՞ց, որն ասում է՝ ես թքած ունեմ ժողովրդի եւ բանակի վրա։

Ուզում եմ ձեր բոլորի անունից ասել,  լսի՛ր, մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու։ Ես իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտքդ պոկելու ենք, դրա ժամանակը գալու է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031