Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ Ալիեւը եւ Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից». Ազգային-ժողովրդավարական բեւեռ

Մայիս 18,2022 19:01

Ադրբեջանը, հետեւողականորեն շարունակելով Արցախն ամբողջությամբ կլանելու եւ էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը,  արագացված տեմպերով կառուցում է Բերձորի միջանցքով անցնող այնպիսի այլընտրանքային երթուղի (Կոռնիձոր-Լիսագոր) ունեցող ճանապարհ, որը շրջանցում է միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը։

Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ դրանից հետո այդ բնակավայրերի  բնակչությունը կտեղահանվի բռնի կերպով կամ անխուսափելի բռնության սպառնալիքի ազդեցությամբ։

Այս նպատակի համատեքստում ս.թ. մայիսի 16-ին զինված ադրբեջանցիներն այսպես կոչված ռուսական խաղաղապահների հետ համաձայնաբար ու նրանց ուղեկցությամբ փորձել են էլեկտրականություն անցկացնել Աղավնո գյուղի տարածքով դեպի Արցախի զավթած բնակավայրեր, ինչի շնորհիվ գյուղն իրենց համար կդառնար սպասարկման գոտի, ըստ այդմ` մատչելի ու խոցելի։

Ադրբեջանցիների այս ապօրինի նախաձեռնությունն առայժմ խափանվել է Աղավնոյի հայ բնակչության միահամուռ բողոքի շնորհիվ։ Սակայն ակնհայտ է, որ Ալիեւը եւ Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից։

Ալիեւը շտապում է մինչ տարածաշրջանից իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անխուսափելի հեռացումը պայմաններ ու նախադրյալներ ստեղծել միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Ազգային-ժողովրդավարական բեւեռը դիմում է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպաններին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների, խնդրելով նրանց անհապաղ միջամտությունը էթնիկ զտման անմիջական ու իրական վտանգի ենթակա Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի հայ բնակիչների տեղահանումը կանխելու նպատակով այդ բնակավայրերը շրջանցող ճանապարհի կառուցումն ու հետագա շահագործումը թույլ չտալու հարցում։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031