«Եկել ենք, հասկանանք: Մեր հերոսներից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին են ձերբակալել: Տեսնենք՝ ինչ հիմքով են ձերբակալել, ի՞նչն է խնդիրը, ո՞նց կարելի է նման բանի ականատես լինել»,- տեղեկացրեց այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բակում հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին միացած ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Այնուհետև շարունակեց՝ թեև էս երկրում, ով ի՞նչ գիտի, ու, դիմելով զոհվածների հարազատներին ասաց, տեսա՞ք Արծվիկ Մինասյանին նոր ինչ արեցին: Հետո էլ տեղեկացրեց. «Այսօր արդեն 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան: Ունենք մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ: Տեղեկությունը հստակ չէ, բայց նոր ասացին՝ քաղաքացիներից մեկի աչքն են ոստիկանները հանել, տարել են Մալայան հիվանդանոց: Համենայն դեպս, արնոտված աչքով անձին տարել են Մալայանի հիվանդանոց»:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ցանկացան բարձրանալ Քննչական կոմիտեի նախագահի մոտ, սակայն դրսում ասացին, թե նրանց անցագիր է պետք: Արթուր Վանեցյանը վրդովվեց՝ պատգամավորին ի՞նչ անցագիր:
Պատգամավորներն ավելի ուշ մտան ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ