Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«5000 երեխա եք մորթել, դուք միշտ վախեցած եք ապրելու». Ալիսա Գևորգյան

Մայիս 18,2022 16:49

«5000 երեխա եք մորթել, դուք վախեցած եք ապրելու: Ստեղ չվախենաք, ուրիշ տեղ եք վախենալու: Ավելի լավ է դուք ձեր գործողություններին օրինական երանգ տվեք: Երեխեք ունեք, հարազատներ: Նիկոլից բացի այս աշխարհում գոյություն ունի նաև արդարություն»,- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բակում հայտարարեց «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակ, 44-օրյա պատերազմում իր որդուն կորցրած Ալիսա Գևորգյանը՝ դիմելով քննչականի ղեկավարությանն ու աշխատակիցներին:

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների հարազատները եկել են պարզաբանումներ ստանալու, թե ինչու է հետաձգվել  Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը, ինչու է քննիչն անգործություն դրսեւորել: Նրանք քննչական կոմիտեի ստորաբաժանման բակում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատ արձակելու պահանջով:

Ալիսա Գևորգյանը, իրենց՝ Նիկոլ Փաշինյանից ակնկալիքների մասին խոսելով, ասաց. «Որևէ մեկը չի ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանն այնքան արժանապատվություն կունենա, որ պատասխանատվություն կրի: Բայց ինքը պետք է պատասխան պիտի տա,  առաջին հերթին իր անձեռնմխելիությունը պետք է վերցնել ու նրան կալանավորել: Դուք տրամաբանական գործընթա՞ց եք ակնկալում մի երկրում, որտեղ չորս տարի տրամաբանություն առհասարակ չի գործում: Իշխանությունը եկել, զավթել են, ՍԴ և դատարանների մուտքեր են փակել: Բանականության, տրամաբանության սահմաններում մենք Նիկոլից ու նրա ղեկավարած կառույցներից ոչինչ չենք ակնկալում, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի նստենք ու նայենք, թե մեր երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակը ոնց է մեզ ձեռ առնում, մեր զգացումները ծաղրում: Երբ տեսնում ես, որ քո զավակի դահիճը պատժված չէ, ավելին, ամեն օր քո վերքը փորփրում է, դու խոշտանգման ես ենթարկվում: Մենք այս մարդկանցից մարդկային ոչինչ չենք սպասում, բայց սպասում ենք մեր հասարակության մյուս հատվածից, որն ապրում է, մտածում է: Այն, ինչ մեր երկրում կատարվում է, մարդկային, բնության օրենքներին դեմ է: Չի լինում այնպես, որ հինգ հազար ընտանիքի կյանքը դժոխքի են վերածում, ու իրենք հանգիստ ապրում են, դեռ մի բան էլ զարմանում են, թե ինչու են ճանապարհ փակում»:

Զոհվածների հարազատները հայտարարում էին, որ իրենք բոլորը Գարիկ են և դիմելու են կոշտ գործողությունների: Նրանք զգուշացնում էին՝ եթե մեկ ժամից Գարիկիին բաց չեք թողնում, մենք գալիս ենք ձեր ետևից: Ծնողներից մեկն էլ ասաց, որ անճարությունից են նման քայլի դիմում. փոխանակ խոնարհվեն ծնողների առաջ, նրանց կալանավորում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031