Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ փողն ուղարկի, կգամ, Հայաստանում քարտից կհանեմ, կտամ». օնլայն խաբեության ձևի մասին զգուշացնեմ. Սամվել Մարտիրոսյան

Մայիս 18,2022 16:20

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Միայն կանանց համար։ Հիմա մի օնլայն խաբեություն ձևի մասին պատմեմ։ Որը նոր բան չէ, բայց քանի որ վերջերս մի քանի դեպք արձանագրվեց, զգուշացնեմ։

Ուրեմն միայնակ կանանց հետ կապվում են, ներկայանում են հիմնականում որպես Սիրիայում կամ Իրաքում ծառայող սպա, ամերիկյան, բրիտանական, շոտլանդական կամ նման մի երկրի բանակի։ Երկար խոսելուց, շփվելուց հետո սկսում են ցույց տալ, որ կուզենային ունենալ ավելի երկարաժամկետ հարաբերություններ։ Ու ուզում են գալ Հայաստան, որ ծանոթանան։

Բայց էս պահին գումար չունեն, ինչ-որ խնդիրներ են հորինում։ Ասում են փողը ուղարկի, կգամ, Հայաստանում քարտից կհանեմ, կտամ։ Վիդեոզանգի չեն համաձայնում տարբեր պատճառներով։ Կարճ կապեմ. արտասահմանցի զինվորականներին տաս արեգ։ Դրանք քցող են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031