Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, փորձել են հարվածել զոհվածների ծնողներին». Փաստաբան

Մայիս 18,2022 16:06

«Գարիկ Գալեյանին շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, նրան առաջադրված է մեղադրանք` մեջբերում եմ « համազգեստից քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար»: Այսինքն, ստացվում է` ֆիզիկական ցավը պատճառվել է համազգեստին: Մենք հիմա կմիջնորդենք, որ համազգեստը ճանաչվի որպես տուժող:

Նաեւ բացարկ ենք ներկայացնելու ամբողջ զինվորական քննչական գլխավոր վարչությանը` ներառյալ 4-րդ կայազորային բաժինը, քանի որ երեկ զոհված զինծառայողների ծնողների հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, անգամ փորձել են հարվածել ծնողներին` մեր ներկայությամբ, հենց այս շենքում: Այնպես որ,  այս շենքում գտնվող որեւէ քննիչ չի կարող լինել անկողմնակալ, անաչառ եւ կատարել օբյեկտիվ քննություն, քանի որ ամբողջ քննչականը ծեծի եւ քաշքշուկի մասնակից է: Մենք բացարկ ենք հայտնելու ամբողջ քննչական մարմնին»,-ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերվում է Գարիկ Գալեյանի ձերբակալությանը՝ փաստաբանի խոսքով. «Գալեյանը ձերբակալվել է քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացվելու համար, այսինքն` խափանման միջոց, կալանավորում կիրառելու համար, թեեւ այդպիսի որոշում դեռեւս կայացված չէ: Եվս մեկ անգամ նշում եմ, որ դատախազությունը ունի շանս` դրսեւորելու կամք եւ համարձակություն եւ հետ վերցնելու այդ անօրինական որոշումը, առնվազն փոխելու փախանման միջոցը…

Գալեյանը 5 անգամ ստենտավորված է, 4 ստենտը տեղադրվել է 2 շաբաթ առաջ, Գալեյանի կինը 7 ամսական հղի է, Գալեյանն ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորված, վիրահատված: Նման պայմաններում անգամ ծանրագույն մեղադրանքի դեպքում վարույթ իրականացնող մարմինը պետք է մի քանի անգամ վերլուծություններ աներ, համապատասխան եզրակացությունների գար, նոր որոշեր` տանե՞լ ձերբակալման, թե ոչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031