Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։
25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն