Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելի չէ օտար բառերի ամրակայումը լեզվում, եթե կան դրանց հայերեն համարժեքները. հորդորակ

Մայիս 18,2022 15:45

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(30-րդ թողարկում)

Ինչո՞ւ են հայախոսները գործածում օտար բառեր։ Պատճառները տարբեր են․ օտար լեզուների ազդեցություն, օտարամոլություն, «նորաձև» երևալու ցանկություն, բառարանները չբացելու, սեփական խոսքը չվերահսկելու հետևանք։

Բնական է օտար բառերի մուտքը լեզու, սակայն ընդունելի չէ դրանց ամրակայումը այն դեպքում, երբ կան և գործածելի են դրանց հայերեն համարժեքները։

Օտարաբանությունների «հաստատվելը» լեզվում կանխելու համար շարունակում ենք հրապարակել օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ, արդեն 30-րդը։ Եվ ինչպես միշտ, կոչ ենք անում գործածել հայերեն համարժեքները։

Ի դեպ, նախկինում հրապարակված բոլոր բառերը կարող եք տեսնել Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե․հայ) «Օտար բառեր» բաժնում։

  • ասոցիատիվ – զուգորդական
  • դեմիլիտարիզացիա – ապառազմականացում
  • դեմոնստրացիա – 1. ցույց, 2․ ցուցադրում, ցուցադրություն
  • դեմորալիզացիա – բարոյալքում, անբարոյացում
  • էկիպաժ – անձնակազմ
  • էվակուատոր – ավտոքարշակ
  • էքստրաօրդինար – 1. արտասովոր, արտակարգ, անսովոր, 2․ տարօրինակ
  • թաքս – հարկ, տուրք
  • թեոկրատիա – կրոնապետություն (աստվածապետություն)
  • լուք – տեսք, արտաքին, դեմք
  • կինոլոգ – շնաբան
  • հիմն – օրհներգ
  • մազոլ – կոշտուկ
  • մոնարխիա – միապետություն
  • սպոնսոր – հովանավոր
  • վերդիկտ – դատավճիռ, վճիռ
  • վիդեո – տեսագրություն, տեսանյութ
  • վիդեոքոլ – տեսազանգ
  • վյու – 1․ տեսարան, 2․ դիտում
  • տավտոլոգիա – 1. կրկնաբանություն, 2. նույնաբանություն
  • տեմպերամենտ – 1․ խառնվածք, բնավորություն, 2․ ավյուն
  • տոմոգրաֆիա – շերտագրություն
  • տորշեր – ձողաջահ, հատակաջահ
  • տրագեդիա – ողբերգություն
  • տրիբունալ – դատարան
  • տրիումֆ – 1. հաղթանակ, հաղթություն, հաղթահանդես, հաղթատոն
  • քոլ – հեռախոսազանգ
  • քոնթենթ / կոնտենտ – 1․ բովանդակություն, 2․պարունակություն
  • ֆիկցիա – հորինվածք (մտացածին բան)
  • ֆլեքսիբլ – ճկուն, հարմարվող

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031