Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարիկ Գալեյանը ինֆարկտային վիճակում ա, սկոռին ա տարել ». Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նրան

Մայիս 18,2022 15:13

«Վիճարկվում է ձերբակալության իրավաչափությունը, եթե կալանավորման միջնորդություն ներկայացվի, ոնց հասկանում եմ, այս պայմաններում պետք է ներկայացվի, այդ դեպքում, եթե դատարանը որոշում կայացրեց, ազատեց արգելանքից, այդ հարցը կփակվի: Երկրորդ, երբ որ քննիչն ինքը այդ հարցը լուծի: Երկրորդ մասով իրենք դեռ քննարկումների մեջ են, որովհետեւ ամեն դեպքում գործողություն են կատարում, եւ այդ գործողության հետ քաշելը որոշակի հիմնավորվածության խնդիր ունի: Այդ մասով  ոչինչ չխոստացան, բայց փորձում են ինչ-որ բան անել»,-ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը, որը  ներկա էր զոհված զինծառայողների հարազատների բողոքի գործողություններին:

«Եթե հիշում եք, մենք 3 հարց ունեինք, առաջին մասով քննչական կոմիտեի նախագահն իր նախաձեռնությամբ էր այսօր կապի դուրս եկել եւ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել այս հարցերով, քննարկել բոլոր զոհվածների հարազատների հետ, այսինքն մեծ ձեւաչափով: Դրա հետ կապված ծնողների հետ խոսեցինք, ուրբաթ օրն էր հարմար: Երկրորդ հարցը Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու հարցն էր, այդ մասով հաղորդեցին, որ հարցաքննելու են, ասացին քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպան ժամանակ կիմանաք, թե երբ կհարցաքննեն: Հաշվի առնելով, որ վաղը չէ մյուս օրն ենք հանդիպում, այդ հարցերի պատասխանները կունենանք: Այս պահին մնացել է Գարիկ  Գալեյանի (զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր- Գ. Հ.) ազատման հարցը: Այստեղից ես չեմ կարող ասել` մեկ, թե երկու ժամից կպատասխանեն, հարցը քննարկումների փուլում է, իսկ մյուս ճանապարհը դատարանն է»,-նշեց փաստաբանը:

Դիտարկմանը, որ սիրտ-անոթայինն համակարգի խնդիրներ ունեցող Գարիկ Գալեյանի ինքնազգացողությունը վատացել է ու տեղափոխվել հիվանդանոց, ընդ որում, կինն էլ հղի է, Արա Զոհրաբյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Առողջության հետ կապված փաստերը, կնոջ հղիության փաստը պետք է հավաքվեն, մուտք արվեն»: Փաստաբանը խնդրեց, որ Գալեյանների ընտանիքի հետ կապ ունեցողները համապատասխան փաստաթղթերն իրեն տրամադրեն:

Զոհված զինծառայողների ծնողներն ասացին, որ եթե Գարիկ Գալեյանին բաց չթողնեն, իրենք այլ միջոցների կդիմեն: «Մենք հաստատ մեր ընկերոջը մենակ չենք թողնի… Մենք ամեն միջոցի կդիմենք, թող իրենք իմանան, որ ամեն ինչի պատրաստ ենք… Գնդակն իրենց դաշտում է, իրենք են սադրել, Գարիկ Գալեյանը հենց հիմա ինֆարկտային վիճակում ա, սկոռին ա տարել, մենք էստեղ չենք սպասելու, տեսնենք, թե զինվորական դատախազությունը կամ քննչականը ինչ ա որոշում»,-ասում էին նրանք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031