Դիմադրության շարժման երիտասարդները ժամը 11:30-ի սահմաններում պարալիզացրել էին մետրոպոլիտենի աշխատանքը: Մասնավորապես, «Երիտասարդական» կայարանում նրանք արգելափակել էին գնացքների երթեւեկը՝ նստելով դռների մեջտեղում եւ վանկարկելով հայտնի կարգախոսները:
Ժամանած կարմիր ու սեւ բերետավորները ուժի կիրառումով բերման ենթարկեցին շատերին՝ ոմանց ձեռքերին հագցնելով նաեւ ձեռնաշղթաներ:
Մոտ 30 րոպե անց մետրոյի գնացքները սկսեցին աշխատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ