Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մտածում էի՝ ինչո՞ւ այս ընդդիմադիր գործընթացը սկսվեց հենց հիմա․ ի վերջո՝ հասկացա»․ Վլադիմիր Վարդանյան

Մայիս 18,2022 13:37

«Այս օրենքի հիմքում ընկած է դեռեւս հռոմեական իրավունքում հայտնի սկզբունք՝ իրավախախտումից չի կարող ծնվել իրավունք։ Նոր չէ այս օրենքի տրամաբանությունը։ Փորձ է արվում մանիպուլացնել, ասեկոսեներ տարածել, սա կապել ունեզրկման հետ։ Հստակ ասեմ՝ այս օրենքը չի պայքարում այն մարդկանց դեմ, որոնք հաջողություններ ունեն տնտեսությունում», – ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, երբ քննարկվում էր ապօրինի ծագման գույքի մասին օրենքում փոփոխության նախագիծը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց․ «Խոսքը նրա մասին է, որ պաշտոնյային արգելվում է զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ՝ գիտամանկավարժական գործունեությունը։ Օրինակ՝ նախագահի դեպքում։ Պաշտոնավարումն ավարտվում է։ Օրենքից պարզ է, թե նախագահի աշխատավարձը որքան է, բայց պարզվում է, որ անձի ունեցվածը ոչ թե X է, այլ մեկ միլիոն X։ Հարց է առաջանում՝ գիտամանկավարժական գործունեությամբ հնարավո՞ր էր այդքան գումար վաստակել, կամ գուցե ԱՄՆ-ում մորքուր է ունեցել, որը ժառանգությո՞ւն է փոխանցել։ Եթե դա ապացուցվում է, շատ լավ։ Բայց եթե այդ մորքուրը չկա, բայց կուտակվել է մեծ կապիտալ, ապա ո՞ւմ հաշվին է կուտակվել, արդյոք չի կուտակվե՞լ իմ ձեր, կամ այսօր ընդդիմության ցույցերին մասնակցող անձանց հաշվին։ Եթե խոսքն ապօրինի ծագման գույքին է վերաբերում, սրա սեփականատերը հանրությունն է»։

Վլադիմիր Վարդանյանը հավելեց․ «Երբեմն մտածում էի՝ ինչո՞ւ այս ընդդիմադիր գործընթացը սկսվեց հենց հիմա։ Տրամաբանությունը չէի կարողանում հասկանալ։ Ընտրություններից հետո չէի տեսնում մի բան, որը կվկայեր, որ կային ինչ-որ կուտակված հասարակական-սոցիալական բացասական էներգիաներ, որոնք կարող էին դրսեւորվել երթերի, ցույցերի ձեւով։ Ի վերջո` հասկացա․ երբ առաջին հայցերը մտան դատարաններ, պարզ դարձավ, որ սա պայքար է ոչ այնքան իշխանության կամ փոփոխությունների, այլ սեփական «օրինական եկամուտները» պահպանելու համար։ Սա վտանգավոր է երկրի տնտեսության, անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությունների է մասնակցում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031