Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքով սաղիդ կգյուլլեմ, ով ծնողի դեմ հելավ». միջադեպ քննչական կոմիտեի մոտ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների և կարգադրիչների միջև

Մայիս 18,2022 13:40

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում միջադեպ տեղի ունեցավ  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների և քննչականի կոմիտեի անվտանգության աշխատակիցների՝ կարգադրիչների միջև: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,   զոհված զինծառայողների հարազատները եկել են պարզաբանումներ ստանալու, թե ինչու է հետաձգվել  Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը, ինչու է քննիչն անգործություն դրսևորել:

Ծնողներից մի քանիսը ներսում են, իսկ մյուսներին, որոնք դրսում են սպասում, թույլ չեն տալիս մուտք գործել: Նրանք ուժով բացեցին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության դարպասները:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերից մեկն ասաց՝ մեր տղաների արժանապատվության համար ենք անում:

Հարազատներից մի տղամարդ էլ վրդովված հայտարարեց. «Զենքով սաղիդ կգյուլլեմ: Խելոք մնացեք: Ասել եմ՝ սաղդ ինձ համար թուրք լինեք, ով ծնողի դեմը հելավ: Ասում եմ այն թուրք ղեկավարին, ով ծնողներից Գալեյան Գարիկին ձերբակալել է: Գալեյան Գարիկին պիտի բաց թողնեք»:

Զոհվածների հարազատներին թույլ չեն տալիս ներս մտնել, ասում են, որ անվտանգության հետ կապված խնդիր կա: Ծնողներն էլ զգուշացնում են՝ փողոց կփակեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031