«Սա ամենաշատ քննարկված օրենքներից է։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչերն այստեղ չեն, նրանցից շատերը, կարծում եմ, այս օրենքի շահառուներից են»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, երբ քննարկվում էր ապօրինի ծագման գույքի մասին օրենքում փոփոխության նախագիծը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Այս օրենքի հետ կապված ամենաշատ խնդիր ունեցող մարդիկ այսօր փողոցում են եւ ինչ-որ անհասկանալի բաների դեմ են պայքարում։ Որոշ մարդկանց, որոնք ասում էինք, թե օր ու արեւ մեզ չեն տալու, հորդորում եմ այսպիսի օրենքների հետ կապված քննարկումներ անել եւ հասկանալ, թե ովքեր են փողոցում։ Կարծում եմ, որ գործադիրի մեր գործընկերները եւս կուզեին այս օրենքի փոփոխությունները քննարկել որոշ մարդկանց ներկայությամբ, որպեսզի հարցերը վեր հանվեին, տեսնեինք, թե ինչ գործ ունեն այդ մարդիկ փողոցում»,-հավելեց նա։
Դավոյանը ցավ հայտնեց, որ նախագծի քննարկմանը մասնակցում են միայն իշխանության պատգամավորները։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությունների է մասնակցում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ