Մետրոպոլիտենում լարված իրավիճակ էր: Երիտասարդական կայարանում մի խումբ ցուցարար երիտասարդներ նստել էին մետրոյի վագոնների դռների արանքում ու վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան»: Ուղեւորներից մեկը միացավ ցուցարարներին, ասելով, որ ինչ անում են երիտասարդները, լավ են անում. «Էդ շակալին հանել ա պետք»:
Կարգադրիչները փորձեցին համոզել ու հեռացնել ցուցարարներին, միջամտեցին նաեւ մետրոյից օգտվող այլ քաղաքացիները: Մետրոյի աշխատանքը կաթվածահար եղավ: Ցուցարարները «առանց Նիկոլ Հայաստան» էին վանկարկում, վրա հասան կարմիր բերետավորները ու սկսեցին մեկ առ մեկ բերման ենթարկել:
Հետո ոստիկանները մի քանի րոպեով փակեցին մետրոպոլիտենի մուտքը, թույլ չէին տալիս ներսուդուրս անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ