Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծագման գույքի առնչությամբ մոտ 300 դեպքի ուսումնասիրություն է ընթանում

Մայիս 18,2022 13:06

«Գաղտնիության ռեժիմը տարածվում է ուսումնասիրության փուլի վրա, այսինքն՝ այն դեպքերի վրա, երբ ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ։ Այդպիսիք մեր վարույթում այս պահին մոտ 300-ն են»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր անդրադառնալով հարցին, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձմանն առնչվող քանի գործ է քննվում՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Ինչ վերաբերում է ավարտված ուսումնասիրություններին, ապա դրանց թիվը քսանն է։ Ութ դեպքում արդեն իսկ դատարան են ներկայացվել հայցադիմումներ, ընդունվել են վարույթ։ Սա նշանակում է, որ անունները եւ գործերի մանրամասները հասանելի են հանրությանը։ Դրանք տեղադրվելու են համապատասխան կայքերում, իսկ նիստերը լինելու են հրապարակային։ 20 հայցերի պարագայում դատարանների կողմից կիրառված են հայցերի ապահովման նախնական միջոցներ, այսինքն՝ այդ անձանց գույքն արգելադրված է։ Մամուլում նրանցից շատերի անունները շրջանառվել են»,-նշեց Սրբուհի Գալյանը։

Նա հավելեց, որ իրենց կանխատեսումներով՝ առաջիկա ամիսներին քսանից ավելի հայցադիմումներ մուտք կարվեն դատարաններ․ «Զուգահեռ աշխատում ենք հաշտության համաձայնությունների շուրջ։ Որոշ գործերով ունենք ընթացիկ բանակցություններ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031