Անհնազանդության գործողությունները շարունակվում են:
Կեսօրին մոտ ոստիկանները օպերայի հատվածից քաշքշում էին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանիին: Մեկ տասնյակից ավելի կարմիր բերետավորներ պատգամավորին ուզում էին բերման ենթարկել բռնի ուժով ու բղավում էին, թե՝ «խփի՛, խփի՛»: Արծվիկ Մինասյանը ժիլետը քշել էր գլխին՝ պաշտպանվելու համար:
Սկզբում նրան մի կերպ նստեցրին ոստիկանական մի մեքենա, այնուհետեւ, վերնաշապիկը պատռելով, քաշելով, տեղափոխեցին ոստիկանական գազել: Քիչ անց, հավանաբար հասկանալով, որ պատգամավորի են բերման ենթարկում, գազելից նույնպես հրելով դուրս նետեցին՝ գցելով գետնին: Արծվիկ Մինասյանը բարկացած ու շոկի մեջ էր, կորցրել էր ակնոցը. «Գժանոց ա, արա՛, էս ովքե՞ր են սրանք»,- ասում էր նա:
Ոստիկաններից մեկը նրան ասաց. «Պարոն Մինասյան, հեսա կբերեն ակնոցներդ»: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց. «Տեսա՞ք ինչ էր անում, ոնց այն քաղաքացուն տվեց, ուշքը գնաց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ