Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը, երևի, Լուկաշենկոյի գլուխն էլ է կերել, ըստ Լուկաշենկոյի, մեր շարժումն արեւմտամետ է». Աշոտյան

Մայիս 18,2022 12:41

Այսօր քայլարշավի ժամանակ, մինչեւ իրեն բերման կենթարկեին, Աշոտյանն անդրադարձավ արտաքին քաղաքական խնդիրներին. «Նիկոլենք ինչպես տեսնում ենք, արտաքին քաղաքականության մեջ կոշիկ լիզելու հետ սեր ունեն: Որ մայրաքաղաք գնում են` այդ մայրաքաղաքի կոշիկները լիզում են, ուր գնում է, մեր շարժմանը անուն է կպցնում, պատկերացնո՞ւմ եք: Գնում է Բրյուսել, ասում է՝ այս շարժումը ռուսական է, Պուտինն է ասել ցուցարարներին, որ գան, Կրեմլն է զանգել իրենց, հետո էլ գնացել է Ռուսաստան, ասել է՝ այս շարժումը ամերիկյան է, ամերիկացիներն են բզբզում: Երեւի Լուկաշենկոյի գլուխն էլ է կերել, ըստ Լուկաշենկոյի, մեր շարժումն արեւմտամետ է»:

Նա վստահեցրեց, որ այս շարժումը ոչ Մոսկվայի, ոչ Բրյուսելի, ոչ Վաշինգտոնի, ոչ Պեկինի շարժումը չէ, բացառապես Երեւանինն է:

Աշոտյանն ասաց, որ երեկ աննախադեպ թվով քաղաքացիների էին բերման ենթարկել. «Ես ինֆորմացիա ունեմ, քանի որ վաղը Հայաստան է ժամանում Լիտվայի նախագահը, Նիկոլ Փաշինյանն այսօր փորձելու է լպստել իր երեկվա թքածը, ու մի քիչ ավելի դեմոկրատ երեւալու համար ավելի քիչ բռնություններ են որոշել կիրառել: Նիկոլն այսօր փորձելու է մի քիչ ավելի պուպուշ երեւալ, մի քիչ ավելի պակաս մարդասպան, սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող բռնարար: Բայց բնական է, որ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, Նիկոլին չի ներվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031