«Լայնածավալ նյութեր ենք ստացել եւ շարունակում ենք ստանալ մեզ հետաքրքրող կառույցներից, առավելապես՝ ուժային կառույցներից»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Փորձագետների ուսումնասիրությունները շարունակական եւ ծանրակշիռ փուլում են։ Ուրբաթ լինենք նիստի, կասեմ, թե որ ժամին։ Պետք է հաստատենք հրավիրյալների ցանկը եւ անցնենք հաջորդ փուլին։ Լրացուցիչ տեղեկատվություն կտամ նաեւ փորձագետներին՝ նվիրյալ մասնագետներին»,-հավելեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ