Հարգելի՛ գործընկերներ,
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Կարդացեք նաև
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» մամուլի հաղորդագրություն