Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջնորդությամբ ցուցարարների մի խումբ իրազեկման գործողություններ էր իրականացնում կենտրոնում: Աշոտյանը սիթի-տուր էր նախաձեռնել: Կասկադի մոտ կուտակված էր ոստիկանական մի ամբողջ ստորաբաժանում, այնտեղ հասնելով՝ Աշոտյանը ցուցարարներին հորդորեց խմբից չպոկվել, որովհետեւ կարող են երկվա ձեռագրով մարդ առեւանգել:
Տեսնելով, որ կարմիր բերետավորները մոտենում են իրենց, Աշոտյանը գիդի տոնով առաջարկեց ցուցարարներին մոտակա ցայտաղբյուրից ջուր խմել ու շարունակել տուրը: Սակայն ոստիկանները միանգամից սկսեցին բերման ենթարկելու գործողություններ: Աշոտյանը բղավում էր. «Երեկ չթողեցին ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղիկ դնել, այսօր ստոր ձեւի…»: Նա չհասցրեց խոսքն ավարտել, ոստիկանները բռնեցին: Աշոտյանը գոռում էր. «Մարդիկ ջուր էին խմում, արա՛, խեղդում ես»:
Աշոտյանին բերման ենթարկեցին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկեց ոստիկաններին՝ իրեն էլ տանեն, վերջիններս ձեռնպահ մնացին: Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ լկտիություն է կատարվում. «Օրը ցերեկով Վահեղազարյանականները մարդկանց մայթերից հավաքում են՝ առանց ժամանակ տալու: Ոստիկանությունը, ինչքան հնարավորություն ունի, օրենքը խախտում է, իսկ սրան ծառայող ոստիկանները սրա համար պատասխան են տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ